Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Սահմանում ենք ընդհանուր կարգավորում՝ 0%». Գեղամ Գևորգյան

283
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 13:05
«Սահմանում ենք ընդհանուր կարգավորում՝ 0%». Գեղամ Գևորգյան

Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու մասին ծրագրի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանն անդրադարձավ առաջարկվող փոփոխություններին. «Գործող ծրագրով վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամի սահմաններում, բայց միտում ենք տեսնում շեմը բարձրացնելու՝ առաջարկելով 3-15 մլն դրամ: Միևնույն ժամանակ, գյուղացիական տնտեսությունների համար սահմանում ենք ընդհանուր կարգավորում՝ 5%, կոպերատիվների համար՝ 3%, սահմանամերձ համայքների համար՝ 0%»: ՀՀ վարչապետը դրական գնահատեց ծրագիրը՝ արձանագրելով, որ գյուղացիներն այսուհետ մինչև 15 մլն վարկ կարող են վերցնել՝ 5% տոկոսադրույքով: