Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի նախագահը խոսել է Ս-500 համալիրների գնման մասին

978
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 12:35
Թուրքիայի նախագահը խոսել է Ս-500 համալիրների գնման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ս-400 հրթիռային համալիրների գործարքն ավարտված է, հետ քայլ լինել չի կարող, հնարավոր է նոր գործարք՝ Ս-500 հրթիռային համալիրների գնման, այս մասին հաղորդում է Рамблер-ը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպն օրեր առաջ հերթական անգամ նախազգուշացրել էր Թուրքիային Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման հետ կապված, որը կարող է հանգեցնել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման և պատժամիջոցների: