«ԵՄ-ն պատրաստ չէ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով». ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները: «Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է մեզ աջակցել բարեփոխումների ու ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այս համագործակցության մեջ ԵՄ-ի ու մեր կողմից չկա աշխարհքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է: Կա մի նրբություն, որտեղ պետք է առաջիկայում կարևոր որոշումներ իրականացվեն: Խնդիրը հետևյալն է՝ այսօր ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակն է, որ ՀՀ-ում ճանապարհները բերվեն եվրոպական չափանիշների, ինչպես նաև Հյուսիս-հարավի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացվեն: Հաջորդը՝ ջրամբարաշինության ծրագրեր իրականացնելու մեծ պլանն է: Չափազանց կարևոր է Սևանա լճի ու Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ, ջրերի մաքրման համակարգ ստեղծելը: Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է՝ հատկապես սեյսմիկ առումով»: Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ չէ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով ու ակնկալում է, որ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը. «Մեր առաջնային խնդիրն է եկամուտների ավելացումը՝ վարչարարության, տնտեսական զարգացման, արտաքին միջոցների ներգրավման միջոցով»,- հավելել է վարչապետը: |
«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
13601:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
110Երեկ, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
143Երեկ, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15120.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
59618.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
52717.04.2024, 16:36