Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Չարենցավանում պոլիկլինիկան ու հիվանդանոցը կգործեն մեկ վայրում

443
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 22:25
Չարենցավանում պոլիկլինիկան ու հիվանդանոցը կգործեն մեկ վայրում

Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք այս պահին ընթացքի մեջ են: Աշխատանքները հիմնականում իրականացվում են բուժ.կենտրոնի սեփական տնտեսված միջոցների հաշվին. այս պահին հիմնանորոգվում է հիվանդանոցային մասնաշենքի երկրորդ հարկը՝ մասնակի և երրորդ հարկն ամբողջությամբ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Չարենցավանում: Մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. այց է կատարել առանձին մասնաշենքում գործող պոլիկլինիկա: Այս պահին արդեն փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման և լուսավորության համակարգ, պատերի հարդարման աշխատանքներ են իրականացվել: Երկրորդ հարկում կգործի պոլիկլինիկայի մանկական, իսկ երրորդում՝ մեծահասակների սպասարկման բաժանմունքը՝ ամբողջությամբ հիմնանորոգված և լիովին կահավորված: Նախատեսվում է գարնան ավարտին արդեն ունենալ վերջնական բարեկարգված պոլիկլինիկայի հատված, որտեղ կտեղափոխվի գործող պոլիկլինիկան իր ստորաբաժանումներով: Արդյունքում պոլիկլինիկական ու հիվանդանոցային ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ երկու տարբեր մուտքերով:

Հիմնանորոգումից հետո նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ կատարել նաև բակային հատվածում՝ կանոնակարգելու մեքենանների կայանատեղին, մուտքը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների համար սահմանել առանձին մուտքի պայմաններ:

Չարենցավանում պոլիկլինիկան ու հիվանդանոցը կգործեն մեկ վայրում
Չարենցավանում պոլիկլինիկան ու հիվանդանոցը կգործեն մեկ վայրում