«Բանկերը և վարկային կազմակերպությունները խուսափում են գյուղացիներին էժան վարկեր տալուց». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը եղել ու մնում է քաղաք-պետություն, մինչդեռ հայրենիքն սկսվում և ավարտվում է գյուղով: Սահմանագոտում ապրող, իրենց կյանքը վտանգող գյուղացիներն իսկական հայրենասերներ են, որ չեն լքել երկիրը: Երկրագործությամբ զբաղվելու համար ոռոգման ջուրը քիչ է, անասնապահներին անասունների միջնորդ գնորդներն են խաբում, Տավուշի մարզում, օրինակ, ոչ մի սպանդանոց չկա: Գյուղացիներին խաբում են չինական և հնդկական էժան ու անորակ բուժանյութեր ներկրողները: Տավուշի մարզում ընդամենը 10 հակակարկտային «Զենիթ» տեսակի կայան կա, որոնք, սակայն, կարկտի դեմ անարդյունավետ են: Գյուղատնտեսությունում ապահովագրության համակարգ չկա: Բանկերը և վարկային կազմակերպությունները, տարբեր պատճաբանություններով, խուսափում են գյուղացիներին էժան վարկեր տալուց: Այս դժնդակ պայմաններում գյուղացիները դիմակայում են: Գյուղացիները, ի տարբերություն քաղաքաբնակներրի, քաղաքականապես ակտիվ չեն: Այդ պատճառով իշխանությունը նրանցից վախենալու բան չունի, որ գյուղացիներին սատարող քայլեր անի»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
