«Այդ նախագիծը հնարավորություն էր ստեղծում մեկ առանձին գործարարի՝ տոտալ հսկողություն սահմանել իր ենթակայության բիզնեսների հանդեպ». Արեն Մկրտչյանի ակնարկը՝ Գագիկ Ծառուկյանին
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այսօրվա ելույթին: Մկրտչյանը նշել է, որ ԲՀԿ-ականների ներկայացրած «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը մանրամասն ուսումնասիրել են ու եկել այն եզրակացության, որ ռիսկ են գեներացնում՝ նախագծին դրական եզրակացություն տալով (քվեարկությամբ ԱԺ-ն մերժեց օրինագիծն ընդգրկել 2-րդ նստաշրջանի նիստերի օրակարգում-խմբ.)։ «Հնարավորություն էր ստեղծվում մեկ առանձին գործարարի, որը բիզնես գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, տոտալ վերահսկողություն սահմանել իր ենթակայության տակ գտնվող բիզնես ոլորտների հանդեպ: Ավելի պարզ՝ օրինակ, խաղատունը, կոնյակի գործարանը և ցեմենտի գործարանը կարող են ստեղծել մեկ արհմիություն ու եթե ինչ-որ հրաշքով պարզվեր, որ այդ երեք ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, մենք ռիսկ էինք գեներացնում քաղաքացիներին տոտալ վերահսկողության տակ դնելու՝ արհեստակցական միության միջոցով»,- հայտարարեց Արեն Մկրտչյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
