Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը մոտ 50 տոննա ոսկի է դուրս բերել Սիրիայից

4920
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 12:05
ԱՄՆ-ը մոտ 50 տոննա ոսկի է դուրս բերել Սիրիայից

Ամերիկյան բանակը մոտ 50 տոննա ոսկի է դուրս բերել Սիրիայից, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ ամերիկացի զինվորականները ոսկու դիմաց անվտանգության երաշխիքներ են տվել Դեր Զորի նահանգում գործող ահաբեկչական խմբավորումներին:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ոսկին թաքցրել են Դեր Զորից ոչ հեռու գտնվող գյուղում, որն ահաբեկիչների վերջին հենակետն է:

Ոսկու ընդհանուր քաշը կազմել է 40 տոննա, ևս 10 տոննա հայտնաբերվել է ահաբեկիչների թաքստոցներում:

Հայտնի է նաև, որ ամերիկացիները ոսկին ստացել են գիշերը ուղղաթիռներով: