Կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է քաղաքապետարանի առջև
![]() Սամարայի բնակչուհին տարածքային կառավարման շենքի մոտ է բերել իր ամուսնու դին՝ բաց դագաղի մեջ՝ որպես բողոքի նշան «գերեզմանոցային մաֆիայի» դեմ: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, տղամարդը տուբերկուլյոզից մահացել է փետրվարի սկզբներին, սակայն երկար ժամանակ հարազատներն չի հաջողվել անհրաժեշտ գումար հավաքել նրա թաղման ծախսերը հոգալու համար: Երբ վերջապես մի սգո ընկերության հետ պայմանավորվել են, որ 8 հազար ռուբլով իրականացնի թաղման ծախսերը, հատնվել է այդ ընկերության մրցակիցն ու Ռուբեժնոե գերեզմանոցում, որի մենատիրությունն իրեն է պատկանում, թաղում անելու համար պահանջել 30 հազար ռուբլի: Երբ փետրվարի 21-ին հարազատները փորձել են իրենց հանգուցյալի դին հանել հիվանդանոցից ու տանել գերեզմանոց, մենատիրոջ մարդիկ փորձել են խանգարել, չթողնել, որ դին դուրս գա հիվանդանոցից: Երբ ինչ-որ կերպ հաջողվել է դագաղը հասցնել գերեզմանոց, նրանք արգելել են այնտեղ փոս փորել ու ննջեցյալին հուղարկավորել, հարձակվել են գերեզմանափորների վրա: Խնդրի վերաբերյալ թվիթերյան տեսագրությամբ խոսել է նահանգային պատգամավոր Ազատ Թույմասովը՝ հավաստիացնելով, որ գերեզմանոցային մենիշխանությունն ահագնացող ու վտանգավոր չափերի է հասնում: Նահանգապետ Դմիտրի Ազարովը խոստացել է պատժել մեղավորներին ու ֆինանսական աջակցություն հատկացնել հանգուցյալի հարազատներին, սակայն այս պահի դրությամբ դեռ դին քաղաքապետարանի առջև է և ոչ մի իրական օգնություն չի ցուցաբերվել: Թաղման մասնակիցներին չեն թողնում մտնել գերեզմանոց
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
