Էկոլուրն ահազանգում է՝ Տավուշում ոսկու հետ նաև ռադիոակտիվ տարրեր կորոնեն
![]() Էկոլուրն ահազանգում է՝ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում: Այս հայտի հանրային լսումները տեղի կունենան փետրվարի 27-ին՝ Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում: Ըստ հայտի՝ ուսումնասիրության տարածքը թփուտապատ է, սակայն մակերեսային երկրաբանահետախուզական փորվածքները փորվելու են անտառազուրկ տարածքներում: Սակայն հայտի «Բուսական ծածկույթ» բաժնում նշվում է, որ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման շրջանում տիրապետող են հաճարենու, կաղնու, բոխու լայնասաղարթ անտառները: Հայտով բացառվում է ծառերի և թփերի հատումը, ջրերի աղտոտումը: Պաշարների հաստատվելու դեպքում հանքաքարի արդյունահանումն իրականացնելու են ստորգետնյա եղանակով՝ բացառելով ծառահատումները: Ուսումնասիրության նպատակով կկառուցվի 43 հորատման հարթակ, ընդհանուր՝ 1370 քառակուսի մետր մակերեսով: Նախատեսվում է հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում հորատել ընդհանուր 44 հորատանցք: «Դաշտային աշխատանքների ընթացքում պարբերաբար (15-20 օրը մեկ) նախատեսվում է իրականացնել ռադիոչափիչ (СРП-68-02) էտալոնացում և զգայունության ստուգում»,- նշված է բնապահպանական փորձաքննության ներկայացված՝ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ընկերության ծրագրում: Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը ԷկոԼուրին տեղեկացրեց, որ մինչ այս ընկերությունը Վազաշենում ոսկու որոնման աշխատանքներ իրականացնելու նպատակով թույլտվություն էր ստացել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊԸ-ն, որը վնասել է անտառը: Դեռևս 2018 թ-ին «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Վազաշենում և ստացել համայնքի նախնական համաձայնությունը: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին տեղեկացրին, որ իրենց մոտ այս ընկերությանը տրված բացասական եզրակացության վերաբերյալ փաստաթուղթ չկա: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2017 թ. դեկտեմբերին հիմնադրվել է Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանի կողմից: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
