«Զինվորականի համար հրամանը կյանքի գնով ճիշտ կատարելն է». այսօր մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է: «Զինվորականի համար առաջնահերթ խնդիրը ցանկացած, թեկուզ կյանքի գնով հրամանը ճիշտ կատարելն է»,- հարցազրույցներից մեկում նշել է հայրենիքի պաշտպանը: Նրա խոսքերի վառ դրսևորումը 2014-ի ամռանը հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելն էր, ինչի հետևանքով վերջինս արկի պայթունից վիրավորվելով կորցնում է երկու ոտքն ու ձեռքը: «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ, 20 վայրկյանով, կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում՝ իբր պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»,- շարունակել է Սարգիս Ստեփանյանը: Սարգիս Ստեփանյանը զբաղվել է ծանրամարտով, իսկ վիրավորվելուց հետո զբաղվում է բազկամարտով: Լեհական Ռումիա քաղաքում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում մայոր Ստեփանյանը նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18