«Այն մարդիկ են խոսում ինքնավարությունից, որոնք նախկին նախագահի հետ նկարներում միշտ կռացած են». Արայիկ Հարությունյան
![]() ՀՀ կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հապշտապ գիտխորհդի նիստ հրավիրելուն և կեղծ տեղեկատվություն տարածելուն: «Չհասկացա՝ ինչո՞ւ է Արամ Սիմոնյանը Թումանյանի 150- ամյակի օրը, երբ բոլորս Դսեղում էինք, խուճապահար գիտխորհրդի նիստ հրավիրում և ստում, որ հարյուրամյակի միջոցառումները մենք խափանում ենք: Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո, ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ միասին քննարկել, որ մեծ շուքով նշելու ենք Երևանի պետական համալսարանի 100-ամյակը: Այսինքն՝ Սիմոնյանի այն պնդումը, թե հանձնաժողովի չստեղծումն իր անձի հետ է կապված, սուտ է և կեղծիք: Ես կարծում եմ, որ Սիմոնյանն այս ամիսներին ինքնակառավարման շատ լայն հնարավորություն էր ստացել և կարող էր իրեն արժանապատիվ պահել և կեղծիքի չգնալ: Դրանով նա հաստատեց, թե ինչպիսի ղեկավար է եղել, է և ուզում է լինել»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ այն մարդիկ են խոսում ինքնավարությունից, ովքեր «նախկին նախագահի հետ նկարներում ուղիղ մեջքով որևէ նկարներ չունեն, նրանք միշտ կռացած են»: «Ես Արամ Սիմոնյանի հետ ունեցվել եմ երկար զրույց և ամենավերջում իմ մտահոգությունն եմ հայտնել, որ չեմ պատկերացնում իր մասնակացությունը ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումներին, որովհետև ըստ էության, բոլոր խախտումներն ու նեգատիվը կապված է իր հետ: Եվ նրա պատասխանը լինում է հետևյալը, որ իրեն չեն հետաքրքրում 100-ամյակի հետ կապված միջոցառումները: Նա ասաց՝ եթե իմ դեմ քրեական գործ հարուցվի՝ համալսարանն ինձ պետք է, որպեսզի ես պաշտպանվեմ: Այսպիսով, այս մարդը համալսարանը վերածում է իր համար վահանի, բոլորիդ օգտագործում է ինքնապաշտպանվելու համար»,- դիմելով գիտխորհրդի անդամներին, ասաց ԿԳ նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48

