Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը պարտավոր է սանձել Ալենին». Սուրեն Սուրենյանց

299
Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 09:45
«Նիկոլ Փաշինյանը պարտավոր է սանձել Ալենին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանգ առ, Ալեն

Ալեն Սիմոնյանը, որին միշտ համարել եմ Նիկոլ Փաշինյանի թիմի ամենակայացած գործիչներից մեկը, վերջնականապես կորցրել է քաղաքական ադեկվատությունը։
Ալենը «խաչակրաց արշավանք» է սկսել Առաջին ու Երրորդ հանրապետությունների դեմ՝ ռեստավրացնելով բոլշևիկյան, օկուպացված Հայաստանի խոհրդանիշները։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է սանձել Ալենին, հակառակ պարագայում՝ ստացվում է, որ հեղափոխությունը ուղղված է Երրորդ հանրապետության դեմ՝ մեզ վերադարձնելով սովետական օկուպացիա։ Արամ Խաչատրայանը մեծություն է, նրա ստեղծագործությունը՝ սակայն, անկախ դրա գեղարվեստական բարձր արժեքից, նույնանում է սովետական գաղջ անցյալի, այն նոմենկլատուրայի հետ, որոնք մնացին 88-ի շարժման հզոր ալիքի տակ»։