Հայաստանում կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն
![]() ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել այդպիսի հավաքատեղիի ստեղծումը՝ նշելով, որ այս այցը կարելի է համարել առաջիկայում կենդանիների նույնպիսի կենսաապահովման կետեր Հայաստանում ևս կառուցելու մեկնարկ: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել տամադրելու հնարավոր աջակցություն, մասնավորապես՝ Վրաստանի փորձը տեղում ուսումնասիրելու, ճանապարհների քարտեզագրման, փորձագետի տրամադրման հարցում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
