Բենզինի գինը Հայաստանում թանկացել է
Վերջին ամիսներին Հայաստանում նկատելիորեն նվազեցին բենզինի և դիզելային վառելանյութի գները: Մասնավորապես, բենզինի ռեգուլյար տեսակի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ասում են, սակայն, որ այսօր բենզինի գների՝ 10 դրամով թանկացում է տեղի ունեցել: Ռեգուլյար տիպի բենզինը վաճառվում է 410, պրեմիումը՝ 430 դրամով: Գնային փոփոխություն է տեղի ունեցել նաև բենզինի սուպեր տեսակի վրա և այն 480 դրամից դարձել է 490 դրամ: Հիշեցնենք՝ երեկ դատարանում շարունակվում էր «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Վերջինը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ առաջիկայում բենզինի գինը բարձրանալու է. «Միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու 10 օրվա ընթացքում մոտ 70-80 դոլար արդեն բարձրացել են։ Այնպես որ բենզինի գինն անպայման բարձրանալու է»: «Սրանք արդեն պետությանը շանտաժ են անում»,- արձագանքել են օգտատերերը՝ անդրադառնալով այսօրվա թանկացմանը: |
«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
9016:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
76015.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
82515.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
86115.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
82215.04.2024, 11:30«Գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում, ելնում»․ Սամսոն Գրիգորյան
57414.04.2024, 16:18