«Գուրգեն Մարգարյանի սպանության իրավաքաղաքական գնահատականն աշխարհն ու միջազգային հանրությունը դեռևս չեն տվել». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 15 տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 19-ին, Բուդապեշտում գազանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքին մասնակցող հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը։ Սպանվեց քնած վիճակում, գաղտագողի։ Սպանվեց՝ ամենավերջին դաժանությամբ։ Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունն ու վերապրում ենք այն։ Տարվա մնացած օրերին մենք Ադրբեջանի կողմից տեսնում ու լսում ենք այն թշնամանքն ու ատելությունը, որն այդ երկրում նոր թափ ստացավ Գուրգեն Մարգարյանի սպանությամբ։ Ադրբեջանը հերոսացրեց հայ սպային կացնահարած ստահակին։ Ադրբեջանը ցույց տվեց, որ իր հերոսը ստահակն ու մարդասպանն է։ Ադրբեջանն այդ որակները դարձրեց պետական քաղաքականության ու քարոզչության բաղկացուցիչներ, ինչի ականատեսը մենք դարձանք նաև 2016-ի ապրիլին, երբ Թալիշում գազանաբար սպանվեցին անմեղ ու անզեն քաղաքացիներ։ Գուրգեն Մարգարյանի սպանության իրավաքաղաքական գնահատականն աշխարհն ու միջազգային հանրությունը դեռևս չեն տվել։ Այդ գնահատականի բացակայությունն է նաև քաջալերում Ադրբեջանին մարդասպանությունը հռչակել որպես պետական քաղաքականություն և շարունակել ատելություն տարածել հայ ժողովրդի նկատմամբ։ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, որքան էլ տարօրինակ հնչի, հարված էր ու է՛ նաև Ադրբեջանի հասարակությանը, քանի որ մարդասպանի հերոսացումը հանրությանը դարձնում է հիվանդ ու դեգրադացված։ Ադրբեջանի հասարակությունը մարդասպանին հերոսացնող սեփական իշխանության զոհն է։ Խոնարհվելով Գուրգեն Մարգարյանի հիշատակի առաջ՝ մենք միաժամանակ պետք է պարտավորվենք կանխել ու կանխարգելել ապագայում նման որևէ դեպքի կրկնությունը։ Հավերժ հիշատակ Գուրգեն Մարգարյանին...»: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
