Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» նշել են իրենց եռամսյակը

2245
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 10:30
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» նշել են իրենց եռամսյակը

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» երեկ՝ փետրվարի 17-ին, նշել են իրենց եռամսյակը, հաղորդում է Euronews-ը:

Ակտիվիստները դուրս են եկել փողոց՝ նշելու բողոքի ցույցերի 3-ամսյակը, որոնք սկսվել էին նոյեմբերին 17-ին:

Երթի մասնակիցները հայտարարել են, որ ակցիան խաղաղ է. նրանք դուրս են եկել փողոց՝ բողոքի ցույցերի սկզբունքների մասին հիշեցնելու համար:

Երթին մասնակցել է մոտ 15 հազար մարդ: Միջոցառման Facebook-յան խմբում ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ 10 հազար մարդ:

Նոյեմբերի 17-ից երկրում 15-23%-ով վառելիքի գների աճի ֆոնին՝ ցուցարարները դուրս էին եկել փողոց: Նրանց առաջին ակցիային մասնակցել էր մոտ 290 հազար մարդ, մեկ ցուցարար էր մահացել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել: