Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավազակային հարձակում Երևանում՝ պարանը գցել են վաճառողի պարանոցին և հափշտակել խոշոր չափի գումար

725
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 16:05
Ավազակային հարձակում Երևանում՝ պարանը գցել են վաճառողի պարանոցին և հափշտակել խոշոր չափի գումար

Երևանում, այսօր, փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում 2 անձ ներս են մտել Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործները եղել են առանց դիմակի և խանութ-պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: