Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

«Կարելի էր մի հատ զանգել, հարցնել». Տարոն Սիմոնյան

69
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 10:25
«Կարելի էր մի հատ զանգել, հարցնել». Տարոն Սիմոնյան

Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Իշխանության ներկայացուցիչները նշեցին՝ դե ոչ մի տեղ գրված չէ, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը: Հիշեցի հայտնի ֆիլմից մի դրվագ ու թող սա մեծամտություն չթվա. «Սերոբն ասում էր՝ ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն, ձեզ համար՝ հեչ»: Կարելի էր մի հատ զանգել, հարցնել, մենք էլ հուշեինք, որ կա 2015-ի հունվարի 22-ի կառավարության երկրորդ արձանագրային որոշումը, որտեղ գրված է՝ ինչպիսին պետք է լինի ծրագիրը՝ ռազմավարությունը: Կարելի էր ընդամենը բացել, տեսնել ու ըստ դրա կառուցել, և մեր պահանջը սրանում էր կայանում»,- ասաց պատգամավորը: