2019-ին նախատեսվում է ստերջացնել թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը
![]() Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին: Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ: Երևանի կենդանաբանական այգին կունենա կոլեգիալ կառավարման մարմին՝ Խորհուրդ Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հավանություն է տվել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագծին: Այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ: Երևանի ավագանու հերթական նիստին այսօր հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 19-ին: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
