«Գյուղատնտեսական երկիր Հայաստանս գյուղատնտեսության նախարարություն չի ունենալու». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյուղատնտեսական երկիր Հայաստանս գյուղատնտեսության նախարարություն չի ունենալու, կառավարության կազմում 12 նախարարությունների թվում գյուղնախարարություն չկա: Իբր չէր կարելի արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգրկել տարածքային կառավարման նախարարության կազմում, կամ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններն իրար միացնել: Գյուղնախարություն չի լինելու, մինչդեռ գյուղն առավել քան կարիք ունի օգնության: Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները վարակվել են դրսից բերված տնկիների հետ տարածված հիվանդություններով, գյուղերում անասունների զանազան հիվանդություններ են բռնկվում: Երկիրը գյուղերով է երկիր, գյուղն աջակցության կարիք ունի, մինչդեռ գյուղնախարարությունը ինչ-որ նախարարության կազմում վարչություն են սարքելու»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
