Վայրի ամենատարեց թռչունը ճուտ է հանել
1071
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 23:15
![]() Մոլորակի վրա ապրող ամենատարեց վայրի թռչունը, որ հայտնի է բնապահպաններին, 68 տարեկան է: Սևամեջք ալբատրոսի էգը՝ Ուիզդոմ մականունով, հերթական անգամ ձվադրել ու ճուտ է ունեցել: Թռչունը 6 տարեկան է եղել, երբ 1956 թվականին նրան նկատել է կենսաբան Չենդլեր Ռոբինսը: Այդ ժամանակ էլ նրան օղակավորել են, իսկ հետո, 2002 թվականին Ռոբինսը նորից նկատել է թռչնին ու կարողացել ճանաչել՝ օղակի համարով: 2018-ի նոյեմբերին Ուիզդոմը վերադարձել է իր ձվադրման վայր՝ Հավայան կղզիների Միդուեյ կղզի ու հերթական ձուն ածել: Ճուտն արդեն դուրս է եկել ձվից և ևս 5-6 ամիս կապրի մոր ու հոր խնամքի տակ: Սա, ամենայն հավանականությամբ, թռչնի 37-րդ սերունդն է: Կղզին լքելուց հետո ձագն այստեղ կվերադառնա 5-6 տարեկանում, որ զուգընկեր գտնի ու բազմանա: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
