Ինչպես Վենգերը թույլ չի տվել «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին միանալ ազգային հավաքականներին
852
Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 17:40
![]() Ռուսաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը պատմել է, թե ինչպես է ակումբի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խուսափել ֆուտբոլիստներին ազգային հավաքականների ճամբար ուղարկելուց։ «Մենք զրույց էինք ունենում, երբ նա չէր ցանկանում, որ մասնակցել հանդիպմանը: Ասում էր՝ հետո կհայտնենք, որ վնասվածք ունես և չես մեկնի ազգային հավաքականի ճամբար: «Արսենալ»-ում դա լավ էր աշխատում: Այսպես էր․ ինչ-որ մեկը մասնակցում է առաջին խաղակեսին, հետո նրան փոխարինում են եւ ասում, որ նա ստացել է վնասվածք և չի կարող միանալ ազգային հավաքականին»,- Արշավինի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն: Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալ»-ը գլխավորել է 1996-ից 2018 թվականներին։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
