Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Մանդատ տվող քաղաքացին իր մաշկի վրա կզգա սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակը». Լուսինե Հարոյան

273
Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 00:49
«Մանդատ տվող քաղաքացին իր մաշկի վրա կզգա սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակը». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թագուհիա~վարկս.ամյան հրապարակ նետված այս «շուխուրը» մի նպատակ ունի՝ շեղել մարդկանց ուշադրությունը հույժ կարևոր խնդիրներից և նոր իշխանության հակաժողովրդական քայլերից, ընդ որում շատ լուրջ քայլերից:
Հարկերի համահարթեցման նոր օրենքի համաձայն բոլոր քաղաքացիներն այսուհետ վճարելու են 23% հարկ իրենց աշխատավարձերից, անկախ այն բանից, ստանում են 120 000 դրամ, թե 5 000 000 դրամ աշխատավարձ, երբ նախկինում բարձր աշխատավարձ ստացողները վճարում էին մինչև 32%:
Ի՞նչ է ստացվում, որ մի կերպ յոլա գնացող ՀՀ շարքային քաղաքացու համար ոչինչ չի փոխվում, իսկ թոփ-մենեջմենտի համար, որը յոլա գնալու խնդիր բացարձակ չուներ և որը սպասարկում է խոշոր կապիտալի շահերը, հարկերը քչանում են:
Դեռ ավելին, հաշվի առնելով, որ շուտով կթանկանան առաջին անհրաժեշտության մթերքները, կբարձրանան ակցիզային հարկերը, որովետև դա ԵԱՏՄ պահանջն է, շարքային քաղաքացու համար շատ ավելի դժվար կլինի յոլա գնալ, և նա շատ շուտով իր մաշկի վրա կզգա սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակը, այն քաղաքացու, որը մանդատ տվեց այս իշխանությանը:

Մենք առաջարկում էինք նոր սանդղակային համակարգ, որի պայմաններում քիչ ստացողը կվճարեր քիչ, իսկ շատ ստացողը՝ շատ, նաև ներմուծել շքեղության հարկ, որը թույլ կտար բարելավել ամենախոցելի խավերի սոցիալական վիճակը:
Բայց ինչպես տեսնում ենք, նոր կառավարությունը գնում է այլ ճանապարհով:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի կառավարությունն ավելի արդար է՞ր այս հարցում:
Ստացվում է, որ նոր իշխանությունը էլ ավելի մեծ թափո՞վ է պաշտպանում խոշոր կապիտալի շահերը:
Ուրիշ ոչ մի տրամաբանություն չկա այս օրենքի մեջ»: