Ջերմուկի ավագանին մերժեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկը
![]() Հունվարի 31-ի արտահերթ նիստին Ջերմուկի ավագանին մերժեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ վերացնել համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին նախկինում ընդունած որոշումը: Արտահերթ նիստը նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին ուղղված հանձնարարականից հետո, որում նշված է. «Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով»: Իր հերթին մարզպետն առաջարկել է Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին ձեռնարկել միջոցներ համայնքի ավագանու նշված որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
