«Խորհուրդ եմ տալիս սովորել և պրոֆեսիոնալ աշխատել». Արթուր Միքայելյանը բաց նամակ է հղել ՀԱՕԿ-ին
![]() Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը բաց նամակ է հղել ՀԱՕԿ-ին․ «Հարգելի հայրենակիցներ, հուրախություն բոլորիս տեղեկացնում եմ, որ հունվարի 26-ից 28-ին Աշոցքում անցկացվեցին, կարելի է ասել, խոշոր դահուկային տոնահանդես և դահուկային սպորտի ու տուրիզմի կենտրոնի բացմանը նվիրված մրցումներ: Կենտրոնը կառուցվել է և մրցումները կազմակերպվել են Եվրոմիության, ինչպես նաև ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից... Սակայն ինչո՞ւ ՀՀ օլիմպիական կոմիտեն չէր բարեհաճել ներդնել և ոչ մի լումա՝ ունենալով շատ հարուստ նախագահ … ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիան, տալով օլիմպիական խաղերի բազմաթիվ մասնակիցներ, միջազգային խոշորագույն մրցումների հաղթողներ եվ մրցանակակիրներ, անտեսված է ՀԱՕԿ- ի կողմից: Հարց է ծագում ՝ այդ դեպքում մեզ պետք ե՞ն այդպիսի համագործակցություն, ղեկավար ու աշխատակազմ, թե՞ իրենք արդեն լուսնի վրա են իրենց զգում: Օգտվելով առիթից, մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն և բոլոր - բոլոր նրանց, ովքեր թե՛ կամավոր, թե՛ ինչ որ կերպ օգնեցին մեզ: Շնորհակալություն, ես խոնարհվում եմ Ձեր առջև, իսկ էն կեղծ կազմակերպություններին, որոնք անուն են հանել, իբրև թե օգնում են և աշխատում հանուն սպորտի, խորհուրդ եմ տալիս սովորել և պրոֆեսիոնալ աշխատել, ապրել հանուն գործի ու հրավիրում եմ հանդիպման՝ մեր մաքուր ձնե գորգի վրա․․․»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
