Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ցուկերբերգը կմիավորի Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը

973
Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 11:10
Ցուկերբերգը կմիավորի Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է տեխնոլոգիապես միավորել Facebook Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը, գրում է The New York Times-ը:

Խոսքը միասնական հարթակում տեխնիկական ենթակառուցվածքների միավորման և ծառայությունների փոխադրման մասին է: Այս մասին պարբերականին հայտնել են իրավիճակին մոտ կանգնած աղբյուրները:

Ծառայությունները կշարունակեն աշխատել որպես առանձին հավելվածներ:

Այժմ, աղբյուրների խոսքով, գաղափարը գտնվում է նախնական փուլում, այն կարող է մշակվել այս տարվա վերջին կամ 2020-ի սկզբին:

Նախատեսված ծրագրի համաձայն՝ Facebook-ի հազարավոր աշխատակիցները կներգրավվեն ծառայությունների աշխատանքի վերակազմակերպմանը:

Ցուկերբերգը մտադիր է նաև բոլոր հավելվածների համար անցումային կոդավորման հնարավորություն ավելացնել, որը թույլ կտա օգտատերերին երրորդ անձանցից պաշտպանել անձնական հաղորդագրությունները:

Նշվում է, որ Facebook Messenger-ի, WhatsApp-ի ու Instagram-ի ընդհանուր լսարանը կազմում է ավելի քան 2,6 միլիարդ օգտատեր: