Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման». Շուշան Դոյդոյանը՝ քաղաքապետարանին

291
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 10:00
«Սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման». Շուշան Դոյդոյանը՝ քաղաքապետարանին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգևատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։

Գործակալություն, հիմա դուք ի՞նչ եք ասել։ Որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ ասում եմ, սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։ Հարցը շատ հստակ է, և տարակարծության տեղ չկա»։