Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ փոխնախագահ «Նակոլկա Շուշոն» մաքսային ոլորտը «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը. «Հրապարակ»

639
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 09:30
ՊԵԿ փոխնախագահ «Նակոլկա Շուշոն» մաքսային ոլորտը «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում և այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։

Ինքն էլ թեև չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը և անգամ «նորամուծություններ» է իրականացնում»:

Մանրամասնները՝ թերթի համարում: