Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Եվս մեկ վիլլա Իտալիայում և Maybach. Նավալնին բացահայտել է Սոլովյովի ունեցվածքը

3047
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 11:25
Եվս մեկ վիլլա Իտալիայում և Maybach. Նավալնին բացահայտել է Սոլովյովի ունեցվածքը

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին բացահայտել է քաղաքական թոք շոուների հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ունեցվածքը, ով ևս մեկ վիլլա է ձեռք բերել Իտալիայում:

Նավալնիի տեղեկություններով՝ վիլլան գտնվում է Իտալիայի Կոմո լճի տարածքում՝ առաջին վիլլայից ընդամենը 11 կմ հեռավորության վրա: Վիլլայի տարածքը գրեթե 300 քառակուսի մետր է: Արժեքը, Նավալնիի խոսքով, 1 միլիոն 21 հազար եվրո է:

Նավալնին նաև հայտնել է, որ 2018թ. փետրվարին Սոլովյովը Maybach է գնել 15 միլիոն ռուբլիով:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը Սոլովյովին գող և ստախոս է անվանում:

Սոլովյովը՝ մեկնաբանելով Նավալնիի հետաքննությունը, հայտարարել է, որ ինքը «պետական գործիչ չէ և որևէ օրենք չի խախտել»: «Եթե ցանկանամ ևս մեկը գնել, ապա կգնեմ: Հարկեր վճարում եմ, միջոցները թույլ են տալիս: Շատ եմ վաստակում, բավականություն եմ ստանում նրանից, որ իմ ծրագրերը մեծ գումարներ են բերում «Ռոսիա» հեռուստաալիքին»,- ասել է հաղորդավարը: