«Ընտանի կենդանիների 5000-ները չեն մուծվելու, գործելու է այլ սկզբունք». Հայկ Մարության (տեսանյութ)
![]() Ֆեյսբուքյան ասուլիսում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ վերջերս տարածված թեմային, թե ընտանի կենդանիների համար տերերը տարեկան պետք է վճարեն 5000 դրամ: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, 5000 դրամ վճարելու մասին ոչ մի որոշում չկա»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ գործելու է այլ սկզբունք: Կենդանիների տերերը պետք է ապահովեն նրանց չիպավորումը և պատվաստումները, իսկ ովքեր կհրաժարվեն, կտուգանվեն շատ խոշոր գումարներով: «Հինգ հազար դրամի դրույթը պետք է Ազգային ժողովը չեղյալ համարի: Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորենք, խնդրենք, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, պատվաստվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է: Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ և կենդանիները իրար սիրեն: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև, եթե կենդանիներին չեն պատվաստում»,- տեղեկացրեց Մարությանը: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
