Արթուր Սաքունցը՝ մարզպետերի պարգևատրումների մասին
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետները, այոʹ, չեն խախտել օրենքը, որը ձևավորվել է նախկին կոռուպցիոն կառավարման համակարգի տրամաբանությամբ, բայց, հանրային ռեսուրսներն անձնական նպատակով օգտագործելու տրամաբանությամբ որոշումներ ընդունելով, խախտել են կոռուպցիայի դեմ պայքարի պաշտոնական անձի վարքագծի նորմերը: Չպետք է երևույթին մոտենալ ձևական, ֆորմալ կանոնների տրամաբանությամբ, այլ պետք է բովանդակային մոտեցում ցույց տալ: Մարզպետների կողմից իրենց և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրումների մասին որոշումներն ամենևին դրական վերաբերմունք և կերպար չեն ստեղծում իրենց և իշխանության նկատմամաբ հանրային ընկալումներում: Բայց, միաժամանակ, սա ևս մեկ ցայտուն օրինակ է, որ պետական կառավարման համակարգում անհետաձգելի փոփոխություններ պետք է կատարվեն, թեʹ գործառույթների, թեʹ կադրային, թեʹ ֆինանսավորման ուղղություններով: Իհարկե, հանրային ծառայությունների, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության և այլ բնագավառների հետ միաժամանակ»: |
«Քանի որ այլ իշխանություն չկա, Նիկոլը դարձել է ընդդիմության ընդդիմություն». Արմեն Աղայան
1400:30Թրամփը կստորագրի արտակարգ դրության մասին փաստաթուղթը
22Երեկ, 23:40«Հասկացեք՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ». Արտակ Գալստյան
62Երեկ, 18:15«Պարոն Մարուքյան, այդ ինչպե՞ս եղավ, որ քո 4-5 ամիսը «ջրեցին», գրանցեցին». Գուրգեն Ասատրյան
77Երեկ, 17:35«Մենք հավերժ չենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի մասին
108Երեկ, 17:20«Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները». Արմեն Սարգսյան
63Երեկ, 15:35