Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գուցե հեղափոխությունը նրանց համար է եղել». Ոսկան Սարգսյան

294
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 13:15
«Գուցե հեղափոխությունը նրանց համար է եղել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե հեկտարի չափերը չիմացող, ավելի քան 691 հազար դրամ աշխատավարձ ստացող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն և մարզպետարանի 15 աշխատողների 104.5% դրույքաչափով չպարգևատրեր, երկիրս ուղեծրից դուրս կգար: Սահմանագոտում իր կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողը 170 հազար դրամ է ստանում, իսկ նմաններն իրենք իրենց ու իրենց նմաններին պետբյուջեից ճոխ պարգևատրում են: Է, գուցե հեղափոխությունը հատկապես նրանց համար է եղել»: