«Իրազեկում՝ ընտանի կենդանիներ պահելու թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ». Թամարա Շաքարյան
![]() Իրավաբանական գիտությունների թեկնածու, վարչական իրավունքի մասնագետ Թամարա Շաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրազեկում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում է քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք: Ավելին, ինչպես նախորդ 2018 թվականի, այնպես էլ նախորդ մյուս տարիների համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրք՝ յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, 5000 դրամ: Տեղական այս տուրքի չափը այս տարվա համար սահմանվել է նաև 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 1-ին մասի 12-րդ կետով: Հ.Գ. Հարգելի' հանրային ծառայողներ, այս իրազեկման անհրաժեշտությունը չէր ծագի, եթե առնվազն իրազեկ լինեք այն իրավական նորմերին, որոնք պիտի կիրառեք»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
