«Ռոբերտ Քոչարյանին, որպես Սահմանադրությունը խախտող մասնագետի, քննարկելու խնդիր չկա». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ-ն քննարկում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցը, որին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցը վերաբերում էր Մարտի 1-ի դեպքերին: «Դուք նշեցիք, որ ԶՈՒ-ի օգտագործումն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր, բայց չնշեցիք, որ կիրառվել էին և՛ ԱԱԾ-ն, և՛ Ոստիկանությունը: Ի՞նչ կարծիքի եք, որ ԶՈՒ-ից հետո, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ և վերադառնան խորհրդարանական վերահսկողության: Հիշեցնեմ, որ 2006-ին Քոչարյանը փոխեց այդ համակարգը և առանձնացրեց, որպեսզի խորհրդարանական վերահսկողությունից դուրս լինեն և միայն մեկ մարդու ենթարկվեն այդ մարմինները»: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ռ. Քոչարյանը դա արել է կոնկրետ նպատակի համար և արել է հոկտեմբերի 27-ից հետո: Ռ. Քոչարյանը այդ ժամանակ, եթե հիշում եք, խախտելով Սահմանդրությունը, հեռացրեց Վաղարշակ Հարությունյանին, այնպես որ, նրան՝ որպես Սահմանադրության խախտման մասնագետի, քննարկելու խնդիր չկա: Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը լինեն նախարարությունների կարգավիճակով ու գուցե՝ ավելի վերահսկելի կդառնան»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24