«ՌԴ քաղաքացի հայերը կարող են դատի տալ Ադրբեջանին». Եվսեև
Ռուս փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Rusarminfo-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի՝ Ադրբեջան մուտքի հետ կապված խնդիրների մասին: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ազգային պատկանելությամբ ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ հայերի, Ադրբեջան մուտքի արգելքի անթույլատրելիության մասին: «Բաքուն հետագայում պաշտոնական մակարդակով չի արգելի իր երկիր հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը, սակայն գործնականում այդ արգելքը կշարունակի կիրառվել»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով՝ հայերը, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերը, պետք է զգուշավորություն ցուցաբերեն Ադրբեջան մեկնելիս՝ տարատեսակ սադրանքներից զերծ մնալու համար: Բացի այդ, Եվսեևի խոսքով, նման իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացի հայերը կարող են դիմել մարդու իրավունքների դատարան, նրանք կարող են դատարան դիմել նույնիսկ Ռուսաստանի տարածքում: Եվսեևը հավելել է, որ «Ռուսաստանը ոչ ոքից չի վախենում, և ցանկացած տեսակի արգելքի սահմանումը կարող է ներքաղաքական լուրջ խնդիրների հանգեցնել Ադրբեջանում»: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48