Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան այսօր կորոշի իր ապագան

2480
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 11:35
Մեծ Բրիտանիան այսօր կորոշի իր ապագան

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն այսօր որոշում կկայացնի, որը քաղաքական մեծ փոթորիկ կբարձրացնի, գրում է BBC-ն:

Երկրի խորհրդարանը պետք է որոշի՝ մնա Եվրոմիության կազմում, թե՝ ոչ:

Գործակալության փոխանցմամբ՝ տարբերակներից ցանկացածը մեծ ազդեցություն կունենա ինչպես երկրի տնտեսության և քաղաքականության վրա, այնպես էլ ողջ Եվրոպայի համար:

Ընդ որում, հնարավոր տարբերակներից ոչ մեկը տվյալ պահին չի հավաքում խորհրդարանական մեծամասնությունը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես պետք է դուրս կգա ԵՄ-ի կազմից մարտի 29-ին:

Ըստ բրիտանացի փորձագետների, եթե այսօր քվեարկությունը ձախողվի, ապա երկրի վարչապետ Թերեզա Մեյն ինքնակամ հրաժարական կներկայացնի, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կհայտարարվեն: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա ընդդիմությունը խոստանում է անվստահության քվե ներկայացնել կառավարությանը: