«Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում. էջմիածինցին չի հանդուրժելու...». բողոքի ակցիա
![]() «Կոմիտասի հրապարակից՝ Ժամը 3-ին, ավտոերթով կշարժվենք Երևան»,- հայտարարեցին Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքող քաղաքացիները, որոնք այս պահին քայլերթ են իրականացնում Էջմիածնի փողոցներում: «Մանվելի նման սրիկան, ով քաղաքը 20 տարի պահել է դիկտատուրայի մեջ, պետք է դատապարտվի: Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում: Մենք այն քաղաքացիներն ենք, որոնք հասարակության մեջ նման տականքին չեն հադուրժելու, մենք ապացուցելու ենք, որ էջմիածինցին իրավատեր է: Մ. Գրիգորյանն այն տականքն է, ով ժամանակին թալանել է մեր երկիրը: Մենք թույլ չենք տալու, որ նա այլևս ազատ լինի»,- նշեցին ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց ակցիային: «Մեր նպատակն է, որպեսզի դատավորը հասկանա, որ իրավունք չունի նման մարդուն ազատ արձակել: Մենք պահանջում ենք, որ նա անհապաղ ձերբակալվի: Եթե մեր պահանջը չկատարվի, մենք կդիմենք ավելի խիստ միջոցների»: Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին Վերքաննիչ դատարանում տեղի կունենա Մանվել Գրիգորյանի դատավարությունը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
