Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը
![]() Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը. «Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը. Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք: «Լույս» թերթի համանուն եթերի աշխատանքային մեկնարկը տրվել է հայկական եկեղեցիներից՝ սուրբծննդյան տոնակատարության օրը: Պաշտոնական հեռարձակումը կլինի շատ շուտով: «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալի խոսքով՝ Թուրքիայի եթերն ապահովելու է հայերեն և թուրքերեն բարձրորակ հեռարձակում: Օրական երեք անգամ կտրվի լուրերի երկլեզու թողարկում, կլինեն մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ, ուղիղ միացմամբ բանավիճային ծրագրեր, ինչպես նաև հատուկ եթերներ՝ կապված հայ համայնքի համար կարևոր տոների կամ իրադարձությունների հետ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
