Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Ռեստորանների խնդրի հետ կապված՝ ի՞նչ լուծում է առաջարկում Դավիթ Անանյանը

231
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 14:00
Ռեստորանների խնդրի հետ կապված՝ ի՞նչ լուծում է առաջարկում Դավիթ Անանյանը

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռեստորանների հայկական միությունը որոշել էր բողոքի ակցիա անցկանել՝ ընդդեմ սննդի ոլորտի հարկման նոր քաղաքականության: Լրագրողները, Կառավարության նիստից հետո, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից փորձեցին պարզել, թե ռեստորանների խնդրի հետ կապված ի՞նչ առաջարկներ կամ լուծումներ կան: «Մենք հանդիպել ենք ոլորտի ներկայացուցիչների հետ և նրանց մտահոգությունները ես ներկայացրել եմ պարոն վարչապետին: Լինելու է նաև հանդիպում՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների, Ֆինանսների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Այդ քննարկման ժամանակ, կարծում եմ, որ որևէ կոնսենսուսային առաջարկի կգանք: Ես կասեմ, որ ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ այնքան բարեխիղճներ: Բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ ստվերը վերահսկելի է: Բարեխիղճ հարկ վճարողների մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է՝ համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի կամ արտոնագրային հարկի մեխանիզմի հետ: Կառավարությունը և բիզնեսը պետք է նստեն և իրար հետ որոշեն՝ ո՞րն է այն բեռը, որ այսօր կարող է տուրիզմի, գյուղատնտեսությանը նպաստող այս շատ կարևոր ճյուղի հարկային բեռը որոշակի բարձրացնել կամ՝ չբարձրացնելու պայմաններում, որևէ ռիսկեր չպարունակել»,- նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: