ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է
![]() ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները), Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան, Գորիս, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: Տավուշի մարզում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
