Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Վիճակը ցայտնոտային է». Կրեմլը՝ գազի շուրջ բանակցությունների մասին

1601
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 15:20
«Վիճակը ցայտնոտային է». Կրեմլը՝ գազի շուրջ բանակցությունների մասին

Գազի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի բանակցությունները կակտիվանան: Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այդ թեման երեկ քննարկվել է: Պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները, քանի որ երեկվա դրությամբ մեր «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած բանակցությունները:

Խոսելով գազի շուրջ բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ «ժամկետները նախանշվել են, սակայն վիճակը ցայտնոտային է»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցից մանրամասներ էր ներկայացրել: