Տարվա 10 լավագույն մարզիկները չեն պարգևատրվելու․ Ծառուկյանին մեղադրում են կողմնակալության մեջ
Դեկտեմբերի 21-ին հայտնի են դարձել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի հաղթողները: Ամեն տարի, ավանդույթին համաձայն, տեղի էր ունենում տարվա 10 լավագույն մարզիկների մեծարման երեկո, որի ընթացքում տեսահոլովակներով ցուցադրվում էին անցնող տարվա նշանակալի իրադարձությունները, շնորհակալական խոսքեր հնչում, մարզիկները պարգևատրվում էին ՀՀ նախագահի, ՀԱՕԿ-ի և նախարարության կողմից։ Այս տարի, սակայն, այն չի կայանալու։ Նախարարությունից նշում են, որ պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը գումար չի տրամադրել միջոցառման համար, որը մինչև 2017 թվականն անցկացվում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում, իսկ 2017-ին կայացել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ավելի լուրջ ձևաչափով և առանց ճաշկերույթի։ Բացի այն, որ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի բյուջեից գումար չի տրամադրել ողջ տարի ջանք ու եռանդ չխնայելով միջազգային հարթակում ազգի պատիվը բարձր պահած մարզիներին մեծարելու և պարգևատրելու համար, այլև խտրական վերաբերմունք է ցուցաբերել նրանց նկատմամբ։ Երեկ նա կիսափակ հանդիպում է անցկացրել օլիմպավանում և պարգևներ հանձնել իր նախընտրած մարզիկներին։ Միջոցառմանը հրավիրված է եղել 6 մարզիկ, ովքեր և պարգևատրվել են։ Ծառուկյանը որոշել էր պարգևատրել միայն աշխարհի չեմպիոններին մեդալակիրներին և Եվրոպայի չեմպիոններին՝ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Գոռ Մինասյանին (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանին (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյանին (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Արթուր Շահինյանին (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) և Ֆերդինանտ Կարապետյանին (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո): Ներկաների հորդորից հետո Ծառուկյանը որոշել է պարգևատրվել նաև մյուս մարզիկներին՝ ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանին և Լև Սարգսյանին, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող Էդգար Ստեփանյանին և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին։ Բացի այդ, ընտրված տարվա լավագույն տասնյակից չեն պարգևատրվել միայն սամբիստներ Արսեն Ղազարյանը և Գրիգոր Մխիթարյանը։ ՀԱՕԿ-ը որակել է, որ սամբոն օլիմպիական մարզաձև չէ (խմբ․՝ սամբոն ճանաչված է ՄՕԿ-ի կողմից, սակայն դեռևս չի ընդգրկվել խաղերի ծրագրում։ Այդ հարցը քննարկման փուլում է)։ Բայց մի՞թե հնարավոր չէր լավագույնների ցանկում առհասարակ չներառել սամբո մարզաձև, այլ ոչ թե լավագույնը ճանաչված մարզիկին չպարգևատրել։ Կամ ինչի՞ համար են ընտրվում լավագույնները, որ նույնիսկ հուշանվեր-արձանիկի չեն արժանանալու։ Ամեն տարի ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում Գագիկ Ծառուկյանը պարգևներ հանձնելիս՝ հաշվի առնելով, որ 2017-ին ըմշամարտի և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մի քանի բրոնզե մեդալակիր չի պարգևատրվել, առավել ևս չեն պարգևատրվել աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթողները, ինչն արվեց այս տարի՝ Էդգար Ստեփանյանի դեպքում։ |
«Նոան» պարտության մատնեց «Փյունիկին»
5121:36Հայաստանը ներկայացնող մարզիկները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ (լուսանկար)
23422.11.2024, 22:06Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ
19922.11.2024, 22:00Դժբախտ պատահարի հետևանքով մաhացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը (լուսանկար)
26422.11.2024, 20:30Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
19722.11.2024, 16:06Մրցումային երկրորդ օրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ
11821.11.2024, 22:36