Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մածունը հիանալի միջոց է թունավորումների դեմ, բայց ունի հակացուցումներ

2586
Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 16:05
Մածունը հիանալի միջոց է թունավորումների դեմ, բայց ունի հակացուցումներ

Ամանորյա առատ ճաշկերույթներից հետո հայերս շատ ենք սիրում մարսողությունը կարգավորել մածունով, ինչը պայմանավորված է մածունի բազմաթիվ օգտակար հատկանիշներով:
Մածունը միջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։
Այն հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, սպիտակուցով, D, B, A վիտամիններով, որոշ հանքանյութերով, մասնավորապես՝ ֆոսֆորով, մագնեզիումով և կալցիումով: Իսկ կաթնաթթվային միկրոօրգանիզմները հիանալի ազդում են աղիների միկրոֆլորայի վրա, բացում ախորժակը:
Սակայն եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ կան, (օրինակ՝ բարձր թթվայնություն), չպետք է չարաշահել մածունի օգտագործումը:
Վիտամինների, սպիտակուցների շնորհիվ մածունը խտացնում է նաև մազերը, հաղորդում առողջ և բնական փայլ:
Մասնագետների պնդմամբ՝ կալցիումն ավելի դյուրին է յուրացվում երեկոյան, այնպես որ հարկավոր է մածուն խմել քնելուց առաջ:
Դե իսկ բարձր ճնշում ունեցողների համար մածունը համարվում է անփոխարինելի միջոց: