Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հարգելի քաղաքապետարան, ինքնակամ կայանատեղիները վերացնելու համար բուլդոզեր պետք չի...». Հակոբ Բադալյան

384
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 22:10
«Հարգելի քաղաքապետարան, ինքնակամ կայանատեղիները վերացնելու համար բուլդոզեր պետք չի...». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասիվում էն շինությունը բուլդոզերով քանդելը, իհարկե, տպավորիչ էր: Հարգելի քաղաքապետարան, Երևանի մայթեզրերում ինքնակամ «շինություն» այսպես ասած կայանատեղիները վերացնելու համար բուլդոզեր պետք չի, պետք ա մի բեռնատար, որը կշրջի քաղաքում, կտուգանի մայթեզրերը փաստացի սեփականաշնորհողներին և կհավաքի դրանց արգելափակոցները՝ վերականգնելով փողոցային կայանատեղիների հարցում համաքաղաքային հավասարությունը: Գուցե տեսարանային էֆեկտը բուլդոզերից վատ ստացվի, բայց հանրային շահի տեսանկյունից էֆեկտիվությունն ավելի մեծ կլինի»: