«Սրանով ոչ թե գրավում, այլ վանում ենք տուրիստներին». բնապահպան
![]() «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանի կողմից բարձրացված Գառնու տաճարի մուտքի մոտ վայրի կենդանիների մորթու վաճառքի ահազանգին անդրադարձել է բնապահպան Սիլվա Ադամյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա կենդանիների մորթիների լուսանկար է հրապարկել՝ տեղեկացնելով, որ դեռևս նոյեմբերին իրենց խումբը նման տեսարանների է հանդիպել: «Նոյեմբեր ամսին, ավելի ստույգ 11-ին, սենց տեսարանի արժանացանք «Երևանի հանրության» ամբողջ կազմով: Փորձեցինք այս մորթիների տիրոջը հասկացնել, որ ինքը սրանով վանում է տուրիստներին, ոչ թե գրավում»,- գրել է նա: Նշենք, որ սույն հրապարակման ներքո այլ օգտատերեր նույպես դատապարտող մեկնաբանություններ են թողել՝ նկատելով, որ վայրի կենդանիների մորթի վաճառքը Հայաստանը վատ կողմից ներկայացնող երևույթ է, որը հիշեցնում է «քարե դարյան» ժամանակները: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
