Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այս հարցերի պատասխանը պիտի կառավարությունը տա». Ժաննա Ալեքսանյան

1479
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 20:05
«Այս հարցերի պատասխանը պիտի կառավարությունը տա». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական 102-րդ բազայի զինծառայողի կողմից անմեղ կնոջ սպանությունը կարող է ավանդույթ դառնալ, եթե այն չբացահայտվի, ինչպես Պերմյակովի դեպքում։ Իսկ չբացահայտվելու տենդենցն ակնհայտ է, քանի որ ի սկզբանե փորձել են թաքցնել, թեկուզ այն պատճառով, որ ընտրությունների վրա ստվեր չընկնի։ Սա նողկալի պատճառաբանություն է։ Մյուս կարևոր հարցն այն է, թե ով է հոգալու այդ անպաշտպան ընտանիքի կեցությունը, ով է հետևելու քննության ընթացքին ու դատավարությանը, ինչ միջոցներով։ Այս հարցերի պատասխանը առաջնահերթորեն պիտի տա կառավարությունը»։