Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր քվեն տալ Նիկոլ Փաշինյանին». Ժիրայր Սեֆիլյան

274
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 10:30
«Մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր քվեն տալ Նիկոլ Փաշինյանին». Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն, առանց չափազանցության, համաժողովրդական մասշտաբ ունի։ Պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր գրեթե ամբողջ քվեն տալ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած ուժին։ Ժողովրդի կամքն անքննելի է և մենք ընդունում ենք այն։ Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը և ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը»: