Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Աչքիս լույսը չի, բայց...». Արմեն Վարդանյան

429
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 02:05
«Աչքիս լույսը չի, բայց...». Արմեն Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյ ն իր էջում գրել է. «Մենուա Հարությունյանը աչքիս լույսը չի, իրան ուղղակի տանել չեմ կարում, բայց 353 ձայն ստանալու համար նրա վրա կայֆավատ լինող ՔՊ անդամներին խորհուրդ կտամ նայել անցած տարվա ԱԺ ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները: Արարատի ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանը անցած տարի ստացել ա 383, ներկայիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ 373, Գեղարքունիքի ներկայիս մարզպետ Գնել Սանոսյանը՝ 420 ձայն և այլն: Եթե վաղը նորից ՀՀԿ-ն գա իշխանության (իհարկե աստված չանի) ու Մենուան էլ դառնա մարզպետ, ընտրություններին նա ստանալու է 10 000-ից ավել ձայն, իսկ ընդդիմության կարգավիճակում հանդես եկող ու վարչական ռեսուրսներ չունեցող ՔՊ անդամները էլի մի քանի հարյուր ձայն: Նենց որ ընդդիմադիր կարգավիճակում հանդես եկող ու վարչական ռեսուրսների չտիրապետող թեկնածուների կողմից 353 ձայն ստանալն էլ ա լավ արդյունք»: