Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ կարատեիստները 4 մեդալով են վերադառնում Բուլղարիայից

364
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 16:20
Հայ կարատեիստները 4 մեդալով են վերադառնում Բուլղարիայից

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները մեդալներ են նվաճել Բուլղարիայում կայացած աշխարհի պատանեկան և Եվրոպայի մեծահասակների առաջնություններում: Պատանիների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ են դարձել Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը նվաճել է արծաթե, իսկ Հայկ Միսակյանը՝ բրոնզե մեդալ: