Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած 16 թիմերը

251
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 12:05
Հայտնի են Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած 16 թիմերը

Երեկ կայացած Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած 16 թիմերը: Դրանք են՝ «Արսենալ»-ը (Անգլիա), «Բայեր»-ը (Գերմանիա), «Ցյուրիխ»-ը (Շվեյցարիա), Զագրեբի «Դինամո»-ն (Խորվաթիա), «Չելսի»-ն (Անգլիա), «Այնթրախտ»-ը (Գերմանիա), «Լացիո»-ն (Իտալիա), Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը, «Բետիս»-ը (Իսպանիա), «Ֆեներբախչե»-ն (Թուրքիա), «Սպորտինգ»-ը (Պորտուգալիա), «Զալցբուրգ»-ը (Ավստրիա) և Կիևի «Դինամո»-ն (Ուկրաինա), ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության երեք ներկայացուցիչ՝ «Բրյուգե»-ն (Բելգիա), «Բենֆիկա»-ն (Պորտուգալիա) և «Վալենսիա»-ն (Իսպանիա):

Նշենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ դուրս կգա ևս 16 թիմ: